Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Սաքո Բուդուզյանը ներկայացրել է «Հողն հայրենի» ստեղծագործությունը


Սփյուռքահայ երգիչ Սաքո Բուդուզյանը  նոր երգ է ներկայացրել։ Այն կոչվում է «Հողն հայրենի»։

Մեր թղթակցի հետ զրույցում Սաքո Բուդուզյանն, անդրադառնալով երգի ստեղծմանը, պատմեց․ «Երգի բառերի հեղինակն իմ  ընկերը՝ Սարգիս  Քել Խաչատրյանն է, երաժշտության հեղինակը   իմ  լավ բարեկամ Հասմիկ Բալեյանն է,  գործիքավորումը  կատարել է տաղանդավոր  ընկերս՝  Տարոն Ավետիսյանը, միքսը և մաստերինգը՝ լիբանանահայ  հիանալի երաժիշտ Հովիկ Ադուրյանը, իսկ տեսահոլովակը պատրաստել է  տաղանդաշատ Հարութ Ղազարյանը։
<!--[if !supportLineBreakNewLine]-->

Ես ծնվել   եմ  սփյուռքում,   բայց հայրենիքը միշտ իր սրտում  ու հոգում է եղել։  Մենք փափագում ենք  հայրենիք վերադառնալ։ Այս կամ այն պատճառով, ակամա վերադառնալ չենք կարողանում  վերջնականապես վերադառնալ հայրենիք, բայց ես վստահ եմ՝  որոշ ժամանակ անց՝ մի տարի  անց կամ մի քանի տարի անց   վերադառնալու եմ հայրենիք։ Իսկապես, արտերկրում ապրելով՝ կարող եմ ասել՝ դրսում  ի՞նչ կա, արտերկիրը ինչպե՞ս կարելի է համեմատել հայրենիքի հետ։   Այս երգի հիմնական մեսիջը սա է․  վերադարձե՛ք հայրենիք,  ամուր կապված մնացե՛ք ձեր արմատներին»։

Սաքո Բուդուզյանը պատմեց՝  իր մեջ ցավալի դեպքեր են տպավորվել․ մի քանի անգամ տեսել   է, թե ինչպես  են որոշ ընտանիքներ արտագաղթում ու երեխաները  լալիս   են, չեն   ուզում հեռանալ  տանից, հայրենիքից։

«Այս ցավալի փաստին   անդրադարձ կա նաև իմ նոր ստեղծագործության մեջ։  Միշտ մտածում եմ այս մասին․ այդ երեխաների լացը, ցավն ու կսկիծը իմ մեջ խոր հետք է թողել։ Հաճախ մտածում եմ՝ ինչո՞ւ պետք է այնպես ստացվի, որ այդ երեխաները ապրեն այդ ցավը․․․  Ես ծնվել եմ  արտերկրում, ցեղասպանությունից  մազապուրծ եղած հայերի թոռներն ենք մենք․․․ Ակամա ծնվել ենք արտերկրում, բայց հավատացե՛ք՝ արտագաղթի ցավը մեզ շատ է տանջում։ Մենք ուզում ենք, որ ներգաղթ լինի, որ  մեր հայրենակիցները չլքեն հայրենիքը։

Տեսահոլովակում  մեր  սփյուռքահայ    հայրենակիցները հորդորում են հայրենիք վերադառնալ, և պետք է ընդգծեմ՝   իրականում նրանք հայրենադարձված մարդիկ են։ Նրանք այսօր աշխատանք են գտել, արարում և ապրում հայրենի եզերքում», -  նշեց Սաքո  Բուդուզյանը։

 Նա ընդգծեց՝  շուտով հայրենիք է գալու և, բնականաբար,  մասնակցելու է տարբեր համերգների։

«Ամռան կեսերին հայրենիք կգամ։ Երբ հայրենիքում եմ լինում, հոգիս, սիրտս մի տեսակ հանգստանում են։ Իսկապես, հայրենիքում ինձ շատ լավ եմ զգում։ Սիրով կմասնակցեմ ոչ միայն Երևանում, այլև մարզերում կազմակերպվելիք  համերգներին։ Իհարկե, առաջիկայում ևս նոր ստեղծագործություններ եմ ներկայացնելու։ Փակագծերը այժմ չեմ ուզում բացել, բայց  իմ հանդեսատեսին ուզում եմ ասել՝ շուտով նոր ստեղծագործություններ կլսեն․  Հարգելի՛ հայրենակիցներ, կհանդիպենք հայրենիքում», -  եզրափակեց Սաքո Բուդուզյանը։


Տեսահոլովակը կարող եք դիտեղ  ԱՅՍՏԵՂ ։ скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →