Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Մարտունի քաղաքում մայիսի 18-ին տեղի կունենա Արմեն Հայրապետյանի և Գառնիկ Գևորգյանի համերգը




Մայիսի 4-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել Արմեն Հայրապետյանի եւ Գառնիկ Գեւորգյանի համերգը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Մենք զրուցել ենք երգիչների հետ՝ պարզելու համար, թե դա իրենց համատեղ առաջին համերգն էր արդյոք, ինչպես է անցել այն եւ շարունակություն կունենա արդյոք:

Արմեն Հայրապետյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմեց․ «Համերգը նվիրված էր մայիսյան հերոսամարտերին: Ծրագրում ընդգրկել էինք ոչ միայն հայրենասիրական, այլեւ ժողովրդական, կոմպոզիտորական երգեր, մեր նոր երգերը: Անդրադարձ ունեցանք Կոմիտասին ու Հովհաննես Թումանյանին, որոնց 150-ամյակն է այս տարի, երգելով «Լոռվա գութաներգն» ու   Գուսան Զաքարյանի «Անմահ Թումանյան» երգերը:

Մեզ հետ բեմում էին նաեւ «Երեւան» նվագխումբն ու Վանաձորի  «Մուշ» պարային համույթը, որի գեղարվեստական ղեկավար Արթուր Թորոսյանը տարիներ առաջ մեզ էլ է դասավանդել»:

Գառնիկ Գևորգյանն էլ իր խոսքում նշեց՝ համերգն ուներ   «Ծննդավայրի կանչը»  խորագիրը:

«Ես ու Արմենը Վանաձորում ենք ծնվել եւ տարիներ առաջ հենց այս քաղաքում ենք մեր առաջին քայլերն արել Լարիսա Սահակյանի գլխավորությամբ: Հետագայում տարիներ անց հանդիպել ենք Արսեն Գրիգորյանի   «Հայ երգասաններ»  խմբում: Տարիների ընկերությունն օգնում է, որ թե կյանքում, թե բեմի վրա իրար լավ հասկանանք», - պատմեց Գառնիկ Գևորգյանը։

Արմեն Հայրապետյանը նշեց՝ Վանաձորի համերգն անցել   է հիանալի մթնոլորտում:

«Շատ երգեր հանդիսատեսը մեզ հետ միասին երգում էր: Եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Վանաձորի քաղաքապետարանին, որոնց օգնությամբ կայացավ համերգը: Մենք նաեւ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից շնորհակալագրեր ստացանք հայ երգի տարածմանը նպաստելու համար:

Իսկ հաջորդ համերգային ծրագիրը տեղի կունենա Մարտունի քաղաքում մայիսի 18-ին, ժամը 18-ին: Ես արմատներով Մարտունուց եմ եւ ինձ համար շատ կարեւոր են այս երկու քաղաքները:ԳառնիկՄարտունիում մեզ կնվագակցի Հայաստանի լավագույն քամանչահարներից մեկը՝ Մխիթար Խաչատրյանը: Այնտեղ եւս համագործակցելու ենք տեղի պարային խմբերից մեկի հետ՝    «Ավետյաց» պարային համույթի:

 Ծրագիրը մի փոքր այլ է լինելու, բայց նորից ընդգրկել ենք մեր երգացանկի լավագույն երգերը: Այնպես որ, մայիսի 18-ին, ժամը 18-ին բոլոր մարտունեցիներին հրավիրում ենք Մշակույթի պալատ: Համերգները շարունակաական են լինելու», -  ընդգծեց Արմեն Հայրապետյանը:

Գառնիկ Գևորգյանն էլ, անդրադառնալով առաջիկայում կայանալիք համերգին, նշեց․  «Համերգները  շարունակական են լինելու: Այս պահին մի քանի տարբերակներ ենք դիտարկում: Իհարկե եթե լինեն նոր առաջարկներ, դրանք եւս կքննարկենք: Ցանկությունը մեծ է հանդես գալու սահմանապահ գյուղերի բնակիչների համար: Հնարավոր է՝ նաեւ արտերկրում հանդես գանք համերգային ծրագրով: Իսկ նոր երգեր, տեսահոլովակներ սպասենք։

2017 թվականին ես մեծ համերգ ունեցա Գառնու տաճարի դիմաց, որի տեսանյութը ինչ-ինչ պատճառներով չեմ ներկայացրել: Շուտով կավարտենք աշխատանքերը եւ իմ երգը սիրողները հնարավորություն կունենան տեսնելու այդ համերգային ծրագիրը: Իհարկե աշխատում եմ նաեւ նոր երգերի վրա»։

Արմեն Հայրապետյանն էլ  նշեց՝ հանդիսատեսի համար անակնկալներ ունի։

«Շուտով  հանդիսատեսի դատին կներկայացվի մի քանի նոր երգ, որոնցից մեկի հեղինակը կրկին Հասմիկ Բալեյանն է, որը  գրել էր «Վերադարձ» երգը: Նշեմ, որ այն բավականին սիրվել է եւ երբ համերգների ընթացքում, նույնիսկ ռեստորաններում տարբեր երեկոների ժամանակ երգում եմ, մարդիկ ձայնակցում են ինձ:  Իսկապես, շատ անելիքներ ունենք, և լիահույս եմ, որ հանդես կգանք նոր համերգներով՝ հնարավորություն ունենալով հենց բեմից  մեր ստեղծագերծությունները ներկայացնել հանդիսատեսին», -  եզրափակեց Արմեն Հայրապետյանը։скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →