Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Իտալացի փորձագետները կստուգեն մասնավոր հավաքածուում գտնված խոպոպը՝ պատկանում է արդյոք այն Դա Վինչիին

Երկու իտալացի փորձագետներ պատրաստվում են կատարել այն խոպոպի ԴՆԹ անալիզը, որը նրանց կարծիքով՝ կարող է պատկանել Վերածննդի դարաշրջանի մեծ նկարիչ Լեոնարդո Դա Վինչիին՝ գրում է The Guardian-ը։

Խոպոպը գտնվել է ԱՄՆում մասնավոր հավաքածուում եւ առաջին անգամ կներկայացվի վարպետի հարազատ գյուղի Ideale Leonardo da Vinci թանգարանում։

Այն նաեւ կցուցադրեն Leonardiana գրադարանում, երբ ողջ աշխարհում սկսեն Դա Վինչիի 500 ամյակին նվիրված միջոցառումները։

«Այս պատմական մասունքը՝ խոպոպը, թաքնված էր ամերիկյան հավաքածուում։ Այժմ այն առաջին անգամ կցուցադրվի նրա ֆրանսիական ծագման մասին վկայող փաստաթղթերի հետ միասին»,- հայտարարել է ցուցահանդեսի կազմակերպիչներից Ալեսանդրո Վեզոցին։

Գիտնականների խոսքերով, այդ մասունքը այն է, ինչը չէր բավարարում։ Նրանք մազերի ԴՆԹ անալիզ կանեն եւ այն կհամեմատեն Դա Վինչիի խորթ եղբոր սերունդների ԴՆԹ-ի հետ, քանի որ կասկածում են, որ վարպետը հենց Ֆրանսիայի Լուարայի դաշտավայրում է թաղված։

Դա Վինչին նոտարի անօրինական զավակ է։ Նա երբեք ամուսնացած չի եղել, եւ ուղիղ սերունդներ չունի։ Վարպետը 64 տարեկանում հեռացել է Իտալիայից՝ տեղափոխվելով Ֆրանսիա, Ֆրանցիսկոս Առաջին թագավորի պալատ։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →