Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Նախագահ Սարգսյանն Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ազդարարել է նախագահական նոր ծրագրի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին,  տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան:

Հանրապետության նախագահը եւ տիկին Սարգսյանը տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին եւ դրանց հետ կապված խնդիրներին:

Շրջայցից հետո ՀՀ նախագահը ներկայացրել է թանգարանի հետ կապված իր ծրագիրը. «Ցանկություն ունեմ Հանրապետության նախագահի նստավայրում ցուցահանդես կազմակերպել, որտեղ կներկայացվեն չորս արվեստագետներ՝ Արա Սարգսյանը, Հակոբ Կոջոյանը, Ռաֆայել Իսրայելյանը եւ Արա Հարությունյանը: Գաղափարը հետեւյալն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք հսկայական հետք են թողել, եւ որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են ներկայացնում»:

Նշելով, որ նման միջոցառումները նախ եւ առաջ պետք է ծառայեն հանրությանը, ինչպես նաեւ ոգեւորեն երիտասարդ արվեստագետներին, որոնք նույնպես կարող են ցուցադրվել նախագահականի սրահներում՝ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ նախագահական նստավայրում նմանօրինակ մշակութային միջոցառումների սկիզբը դրվել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել սեփական պատմության ու արվեստի հանդեպ: «Եթե պատմությունը մոռանանք, եւ թվա, թե կյանքը միայն այսօր է ստեղծվել, այսօրվա նկարիչներն են աշխարհում ամենալավը, երբեք լավ նկարչություն կամ արվեստ չենք ունենա»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նրա համոզմամբ, Հանրապետության նախագահի նստավայրում նմանօրինակ ցուցադրությունների կազմակերպումը կարող է նպաստել թանգարաններ, ցուցահանդեսներ եւ ընդհանրապես մշակութային օջախներ մարդկանց հոսքի ավելացմանը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →