Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը սարսափելի վիճակում է. 6 տարի է՝ քաղաքապետարանը մերժում է ցուցասրահը բարեկարգել

Ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը գտնվում է աղետալի վիճակում. տանիքից կաթում է, պատերը խոնավությունից փչացել են, ջուր է լցվում ցուցասրահ, պատերի մեջ ծտեր են ապրում։ NEWS.am–ի հետ զրույցում ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանը պատմեց, որ բազմիցս դիմել են քաղաքապետարան, մոտավորապես 6 տարի է՝ այս վիճակը շարունակվում է։

«Սկզբում թեթեւ էր, հետո ավելի խորացավ»,– պատմեց նա։

Իրինա Իսաբեկյանի խոսքով՝  ի սկզբանե ցուցասրահը լավ վիճակում չի եղել. «2004 թվականին Իսաբեկյանի ցուցահանդեսին Անդրանիկ Մարգարյանը որոշեց, որ պետք է թանգարան ստեղծվի, ոչ թե ցուցասրահ, սակայն ձգձգվեց, ձգձգվեց, եւ 2014 թվականին Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը, իր քարոզարշավի  շրջանակում շուքով բացեց ցուցասրահը։ Ի սկզբանե տանիքը վատ վիճակում է եղել։ Առաջին ձմեռը մի կերպ անցկացրեցինք, բայց երբ գարնանը սառույցը հալվեց, ջրատար խողովակների հալած ջուրը սկսվեց լցվել ցուցասրահ»։

Նրա խոսքով՝ վնասվում են նաեւ նկարները, եւ եթե իմանային, որ քաղաքապետարանը հոգ չի տանելու ոչ ներքին հարդարման, ոչ տանիքի մասին, Իսաբեկյանի նկարները չէին նվիրի քաղաքին.  «Խոստացել էին, որ ներսի հարդարանքը կարվի, սակայն չի արվել, տանիքի մասին, սակայն, խոսք չի գնացել, եթե իմանայինք, որ նման խնդրի առաջ կկանգնեինք, նկարները չէինք նվիրի քաղաքին։ Բացի այդ, ցուցասրահի շրջակայքը վատթար վիճակում էր, մենք ծաղիկներ ենք տնկել, բարեկարգել ենք»։

Ցուցասրահի տնօրենի փոխանցմամբ՝ այժմ փոքր–ինչ հույս կա, քանի որ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը խոստացել է հարցը քննարկել. «Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ասել է, որ կքննարկեն հարցը։ Ես եւ ամուսինս՝ Արամը Իսաբեկյանը, դիմել ենք քաղաքապետարան, միշտ պատասխանել են, որ բյուջեից հատկացում չեն կարող անել, քանի որ այն բյուջեով նախատեսված չէ։ Հիմա մի փոքր հույս կա, ասում են՝ մտածում են՝ տան, թե չէ։ Այս եղանակի պայմաններում ցուցասրահը դարձել է թանգարան բաց երկնքի տակ»։

Հարցին՝ եթե քաղաքապետարանը կրկին գումար չհատկացնի ցուցասրահի բարեկարգմանը, ի՞նչ քայլերի են գնալու, նա պատասխանեց. «Շենքը քաղաքին է պատկանում, ըստ օրենքի՝ մենք իրավունք էլ չունենք տանիքին ձեռք տալու։ Ես մշակույթի նախարար Նազենի Ղարիբյանի հետ զրուցեցի, նա ասաց, որ իրենց իրավասության ներքո չի, պետք է դիմել քաղաքապետարան»։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →