Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ժաննա Բուտուլյանը նկարահանվել է հնդիկ երգչի տեսահոլովակում. առաջին լուսանկարներն ու մանրամասները

Երբ սիրահարված տղան փորձում է համբույր ստանալ սիրելի աղջկանից, ոչինչ չի խնայի նրան սիրաշահելու համար. սա է հնդիկ երգիչ Գուրիի տեսահոլովակի սյուժետային գիծը, որի հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։

Նոր աշխատանքի առաջին մանրամասները Ժաննան պատմել է Tert.am Life-ին ու լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից։ Հնդիկ երգիչն իր աշխատանքային թիմի հետ ժամանել է Հայաստան այստեղ տեսահոլովակ նկարահանելու նպատակով։ Հերոսուհու դերում Ժաննա Բուտուլյանին ընտրել են հայաստանյան գործընկերների միջոցով։

Տեսահոլովակի ռեժիսորը հնդիկ է` Սաթի Դիլոն, օպերատորը` հայ` Վահե Համբարձումյանը, ոճաբանն Արմեն Գալյանն է։ Թե ինչու է  ստեղծագործական թիմը որոշել հասնել Հայաստան ու այստեղ տեսահոլովակ նկարահանել, Ժաննան հստակ չգիտի, բայց շեշտեց, որ նրանք սիրում են հայերին. «Հնդիկները շատ են սիրում Հայաստանը, իրենց ինստագրամյան էջերում էլ միշտ գրում են այդ մասին»։

Ժաննայի խոսքով` տեսահոլովակում հնդկուհու կամ հայուհու կերպարով ներկայանալու խնդիր չի ունեցել։ Ըստ նրա` սարի հիշեցնող զգեստ հագնելը պատահականություն է եղել։ «Իմ կերպարը ժամանակակից աղջիկ է, սակայն ազգության վրա շեշտ չի դրվել։ Արմեն Գալյանի հետ առաջին անգամ էի աշխատում։ Հեշտությամբ լեզու գտանք իրար հետ»,– ասաց նա։

Հնդկական տեսահոլովակում նկարահանվելը Ժաննայի առաջին փորձն է ներկայանալու արտերկրի շուկայի համար նախատեսված նախագծում։ Արդյոք սա իր համար ճանապարհ կբացի դեպի Բոլիվուդ, դերասանուհին չշտապեց գնահատել։ «Ամեն ինչ ժամանակը ցույց կտա»,– ասաց նա, ապա հավելեց, որ Գուրին Հնդկաստանում սկսնակ երգիչ է, բայց արդեն հասցրել է շատ սիրվել։ Ինստագրամում 1.8 մլն հետևորդ ունի։

Որպես դերասանուհի` Ժաննան հագեցած նկարահանման օրեր է ունեցել։ Գոհ է համագործակցությունից. «Շատ լավ աշխատանքային օրեր ունեցանք՝ լի հումորով ու լավ հիշողություններով։ Բոլորի հետ շատ հաճելի էր աշխատել։ Թե՛ հայերը, թե՛ հնդիկները շատ պրոֆեսիոնալ ու մարդկային էին մոտենում յուրաքանչյուր հարցի»։

Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Երևանում, Բյուրականում և Ազատի ջրամբարում։ Ամբողջ ընթացքում սիրահարված տղան փորձում է համբույր ստանալ սիրելիից։ Դա նրան հաջողվո՞ւմ է, թե ոչ, Ժաննան առայժմ չի բացահայտում։ Chumma`«Պաչիկ» կոչվող երգի տեսահոլովակի պրեմիերան ապրիլի 26–ին է, լսարանը տեսնելու հնարավորություն կունենա։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →