Այսօր՝
 
  • 13:40 – Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում․ Պաշտպանության միջազգային կոնֆերանս 
  • 10:29 – Լավրովին զայրացրել է Washington Post-ի հարցը Սիրիայի մասին 
  • 10:07 – Այս պահից դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ փաստաբան 
  • 10:02 – Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են 
  • 22:37 – ՀՀ-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի մատակարարման հարցում. Արմեն Սարգսյանը՝ Կատարի էմիրին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Փետրվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հայաստանում եւ արտասահմանում մեր համերգներն ուղղված են հայկական մշակույթի քարոզչությանը. Սերգեյ Սմբատյան

Անցյալ տարվա ձեռքբերումների եւ 2019 թվականի նպատակների, նոր համերգային շրջանի ծրագրի մասին NEWS.am-ի թղթակցին պատմել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Ինչպիսի՞ն էր 2018-ը Ձեր եւ Հայաստանի պետական սիմֆոնիկնվագախմբի համար

Անցյալ տարին բեկումնային էր նվագախմբի համար, գեղարվեստական առումով տարին լի էր նշանակալի ձեռքբերումներով: 2018-ին մենք նոր կարգավիճակ ստացանք, դարձանք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, ինչն ավելի շատ մեզ ոգեշնչեց:

Մենք ֆանտաստիկ հյուրախաղեր ունեցանք Մալթայում, որտեղ սիմֆոնիկ նվագախումբը ռեզիդենտ նվագախումբ էր, ելույթ ունեցանք նաեւ Էլբի ֆիլհարմոնիայում (Elbphilharmonie), որտեղ տոմսերը համերգից մի քանի ամիս առաջ էին վաճառվել:

Հայաստանում եւ արտասահմանում մեր համերգներն ուղղված են հայկական մշակույթի քարոզչությանը: Մեր երաժշտությունը պետք է լսելի լինի ողջ աշխարհում: Աշխարհում քիչ գիտեն հայկական մշակույթի մասին: Եվ մենք, համեստ հնարավորություններ ունենալով, պետք է ներկայացնենք մեր աժեքները, մեր հերոսներին:

Ի՞նչ է հաջողվել իրականացնել տարվա ընթացքում, ինչը անհնար կամ անիրական էր թվում

Որպես կանոն, մենք մեր առջեւ բարձր նպատակներ ենք դնում: Առաջին հայացքից, թվում, է, որ դրանք անիրական են: Սակայն, երբ նպատակին հասնելու մեծ ցանկություն կա, կա հստակ պատկերացում, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, դրանք կյանքի կոչելու համար եւ ամենակարեւորը կա թիմ, որը գիտի, ինչ անել եւ համախմբված աշխատում է, անգամ ամենաանհավական ծրագրերը կարելի է հաղթահարել:

Օրինակ, առաջին հայացքից անհնար էր թվում այն, ինչ նվագախումբն արեց Մալթայհի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Երկու շաբաթ ամեն օր մենք տարբեր մենակատարների հետ տարբեր համերգային ծրագրեր էինք նվագում: Մենք այդ անհավանական աշխատանքն արեցիք երաժշտությանը մեր նվիրվածության շնորհիվ:

Ընդհանրապես, աշխարհի հեղինակավոր դահլիճներում նվագելով, նվագախմբի ռազմավարությունն ու առաքելությունն է ցույց տալ, որ Հայաստանում կա միջազգային ստանդարտի թիմ: Եվ մենք մեծ պատասխանատվությամբ ենք իրականացնում մեր առաքելությունը:

Ո՞րն էր Սերգեյ Սմբատյանի անձնական եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ձեռքբերումը

Ես հաճախ եմ հանգում այն մտքին, որ իմ հաջողությունները, իմ ձեռքբերումները շատ դեպքերում կապված են նվագախմբի հաջողությունների հետ: Սա, թերեւս, տարվա ամենամեծ նվաճումն է:

Ո՞րն է 2019 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար ձեր տեսլականը

2019-ին մենք կշարունակենք մեր բոլոր ծրագրերը, բնականաբար, դրանց նոր շունչ հաղորդելով: Մենք նաեւ շատ հետաքրքիր նախաձեռնություններ ունենք: Մոտ 60 համերգ է նախատեսված, կան Եվրոպայից եւ Ասիայից հրավերներ: Մենք նաեւ Հայաստանում նոր լսարան գրավելու ձեւավորելու նպատակ ենք դրել:

Կշարունակենք մեր աշխատանքը, որն ուղղված է հայկական մշակույթի պահպանմանը, զարգացմանը եւ քարոզչությանը: Տարին հագեցած կլինի համերգներով եւ փառատոններով:

2019-ին «Ժամանակակից լեգենդներ» փառատոն կկազմակերպվի, որն այս տարի նվիրված է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Այս տարվա նոյեմբերին նվագախումբը Ժամանակակից կոմպոզիտորների փառատոն  կկազմակերպի՝ Հայաստան հրավիրելով այնպիսի լեգենդար կոմպոզիտորների, ինչպիսիք են Կշիշտոֆ Պենդերեցկին, Գիա Կանչելին եւ այլ անվանի կոմպոզիտորների:

Մենք նաեւ հետագայում կամրապնդենք մեր համագործակցությունը հայտնի արտասահմանյան ԶԼՄ-ների հետ: Այդ կապերի շնորհիվ մենք աշխարհում քարոզում ենք հայկական կատարողական արվեստը եւ հայկական կոմպոզիտորական դպրոցը:

Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետեւում են նվագախմբի գործունեությանը, ոգեշնչվում են նվագախմբի հաղթանակներով եւ ոգեշնչում են կոլեկտիվին: Դա մեզ նոր ստեղծագործական էներգիա է տալիս:

 

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →