Այսօր՝
 
  • 18:01 – ԿԸՀ մամուլի հաղորդագրությունը 
  • 14:27 – Դավիթ Տոնոյանը Աֆղանստանում այցելել է հայ խաղաղապահների ծառայության վայրեր 
  • 14:06 – Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի միջամտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին. պարզաբանում 
  • 13:54 – Ուզում ենք ունենալ մեր երազած դատարանը. Ներդրումներ չեն կարող լինել, եթե չենք վստահում դատարաններին.ՀՀ նախագահ 
  • 13:21 – Գևորգ Կոստանյանը կմեկնի Հայաստանից. նա առաջարկ է ստացել 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

4 ընկերների՝ արկածներով լի «Անմոռանալի օրը». Հենրի Քոչարյանի նոր կատակերգության պրեմիերան

Ի՞նչ կարող է պատահել, երբ 4 մտերիմ ընկերներ որոշեն տեսախցիկը ձեռքին ճանապարհ ընկնել… Այո, նրանք հաստատ չեն խուսափի անմոռանալի արկածներից: Հենց այդպիսի արկածասեր ընկերների մասին է պատմում ռեժիսոր Հենրի Քոչարյանի «Անմոռանալի օր» կատակերգությունը, որի գլխավոր հերոսները պարզապես ցանկանում էին հետաքրքիր նկարահանումներ անցկացնել ընկերներից մեկի գյուղում, սակայն այդ ճանապարհի հենց սկզբից նրանց դիմավորում են անմոռանալի փորձությունները: Արդյունքում գլխավոր հերոսներից մեկը սիրահարվում է, ինչը միայն էլ ավելի է բարդացնում այդ 4-ի իրադրությունը:
Սցենարային մանրամասները չենք բացահայտի, միայն նշեցնք, որ ֆիլմը հագեցած է զավեշտալի կերպարներով, ծիծաղելի դրվագներով եւ արտահայտություններով: Սցենարի շուրջ աշխատել են Հենրի Քոչարյանն ու Արմեն Վարդանյանը:

«Ֆիլմի գաղափարը վաղուց էր ծնվել, բայց այս ամռանը որոշեցի զբաղվել դրանով: Արմեն Վարդանյանին էլ հրավիրեցի եւ միասին սկսեցինք աշխատել սցենարի շուրջ, հետո արդեն եղան նախապատրաստական աշխատանքները: Ուզում եմ նշել, որ ի սկզբանե դերասնական կազմի հայտնիությանը որեւէ նշանակություն չեմ տվել: Այսինքն՝ ես որեւէ մեկին չեմ ընտրել ճանաչման համար, միայն նրա համար, որ լավ դերասաններ են»,-նշեց Հենրի Քոչարյանը՝ հավելելով, որ դերասնների ընտրությունը կատարվել է Ալավերդիում եւ Վանաձորում, որտեղ ըստ ռեժիսորի՝ «կան շատ տաղանդավոր դերասաններ, որոնց, միգուցե, ճիշտ հնարավորություն չէր տվել»:

Ֆիլմի սցենարը որեւէ իրական պատմության հետ կապ չունի.



«Օրիգինալ սցենար է, գաղափարն իմն է, որը փորձել ենք իրականություն դարձնել: Թե որքանով է ստացվել, արդեն հանդիսատեսը կասի: Ֆիլմն ամենուր կփորձենք ցույց տալ, ինձ թվում է՝ մարզերում այն, նույնիսկ, ավելի լավ կընդունվի: Մենք մարզերում շատ տաղանդավոր դերասաններ ունենք, որոնք նախկինում չէին բացահայտվել: Պետք է փորձենք մարդկանց հնարավորություն տալ, ես դա փորձեցի անել իմ հնարավորությունների չափով»:

Ֆիլմի ընթացքում դահլիճում բարձր տրամադրություն էր տիրում, որոշ արտահայտություններ եւ տեսարաններ հանդիսատեսի մոտ ծիծաղ էին առաջացնում, իսկ ավարտին հրավիրվածներն իրենց հավանությունն արտահայտեցին ծափողջյուններով, սակայն Հենրին նշում է՝ ֆիմի մասին իրական տպավորությունը դեռ կբացահայտի տոմսեր գնած ֆիլմասերների արձագանքից.

«Հրավիրված հանդիսատեսը մի փոքր այլ աչքերով է նայում ֆիմը, իրական կարծիքը կասի այն հանդիսատեսը, որը գումար է վճարել, տոմս գնել եւ եկել է ֆիլմը նայելու: Այսօր, կարծում եմ, մեծամասամբ սրտանց էին լավ կարծիքներ հայտնում»,-հավելեց նա:


Ֆիլմում գլխավոր սրտակերին մարմնավորող Գոշ Հակոբյանի համար սա գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջին փորձն էր.

«Սա ինձ համար եւ փորձի, եւ ինֆորմացիոն փոխանակում էր: Շատ բաներ եմ ինձ համար բացահայտել կինոյի մասին, որոնք նախկինում չգիտեի: Եթե կան մարդիկ, որոնք ինձ ճանաչում են սիթքոմային կերպարներով, հուսով եմ՝ այս ֆիլմում կտեսնեն ինձ կերպարային փոփոխությամբ: Չեմ ստի, կասեմ, որ եղել են որոշակի դժվարություններ: Մոտ մեկ շաբաթվա ընթացքում ես եւ Հենրին փորձում էինք կերպարային ճիշտ գիծ ստանալ, ընդհուպ մինչեւ այն պահը, որ Հենրին մտածում էր, միգուցե, ես չլինեմ այդ կերպարը, բայց ինչպես տեսնում եք՝ փաստորեն ստացվեց: Նկարահանումները տեւել են մոտ մեկ ամիս, սակայն ես այդ ընթացքում հասցրել եմ մոտ 6 անգամ հիվանդանալ, միգուցե, դա եւս փորձություն էր: Նաեւ այն, որ մեքենայիս մեջ անընդհատ մի բան խափանվում էր, մնում էինք ճանապարհներին, բայց ամեն ինչ հաղթահարվեց: Ինչ վերաբերում է խաղընկերուհուս՝ նա իրականում ինձանից 7 տարով փոքր է: Նրա հետ շատ հեշտ խաղացինք, որեւէ դժվարություն չեղավ մեր սիրային տեսարանը կերտելիս: Երեւի ամենահեշտը հենց այդ տեսարաններն էին տրվում»:



Եթե Գոշը ֆիլմասերների շրջանում հայտնի է իր ռիթմիկ երգերով եւ «Ոսկե դպրոց» սիթքոմում իր կերպարով, ապա գլխավոր հերոսուհուն մարմնավորող Էլեն Գեւորգյանի համար սա նկարահանման առաջին փորձն էր.

«Մասնակցել եմ Վանաձորում տեղի ունեցած քասթինգին, որն անցնելուց հետո նկարահանվել եմ ֆիլմում: Սա իմ առաջին դերն էր, սակայն դերասանական կրթություն ունեմ. սովորել եմ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստուդիայում: Բնական է՝ շատ ուրախացա, երբ այս առաջարկը ստացա: Քասթինգն ընթացավ երկու փուլով՝ առաջին փուլին շատ աղջիկներ էին մասնակցում, երկրորդին՝ 4 հոգով էինք եւ ինձ ընտրեցին, ինչի համար շատ ուրախ եմ: Հիմա էլ եմ շատ ոգեւորված, ֆիլմը շատ դուրս եկավ, ուրախ եմ, որ նկարահանվել եմ այս ֆիլմում: Միակ դժվարությունը նրանում էր, որ մտածում էի՝ ես ավելի շատ թատերային եմ՝  էմոցիաներս, դիմախաղերս շատ էին, բայց ռեժիսորի օգնությամբ հաղթահարեցինք այդ ամենը, հուսով եմ՝ դուք էլ հավանեցիք»,-անկեղծացավ երիտասարդ դերասանուհին:

Բացի Գոշից եւ Էլենից՝ այստեղ ֆիլմասերները կտեսնեն նաեւ Արթուր Սիմոնյանին, Թաթուլ Բոստանչյանին, Մովսես Նիկողոսյանին, Վազգեն Ծատինյանին, Պերճ Աբովյանին, Նարեկ Մախսուդյանին, Գագիկ Դուրմիշյանին, Ռոզա Մխիթարյանին, Արսեն Գրիգորյանին, Հովհաննես Պարանյանին, Գեւորգ Աբգարյանին եւ այլ դերասանների:

«Անմոռանալի օր» ֆիլմի պրեմիերայի մյուս մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյանскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →