Այսօր՝
 
  • 18:01 – ԿԸՀ մամուլի հաղորդագրությունը 
  • 14:27 – Դավիթ Տոնոյանը Աֆղանստանում այցելել է հայ խաղաղապահների ծառայության վայրեր 
  • 14:06 – Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի միջամտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին. պարզաբանում 
  • 13:54 – Ուզում ենք ունենալ մեր երազած դատարանը. Ներդրումներ չեն կարող լինել, եթե չենք վստահում դատարաններին.ՀՀ նախագահ 
  • 13:21 – Գևորգ Կոստանյանը կմեկնի Հայաստանից. նա առաջարկ է ստացել 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Կառավարությունը 48,4 մլն դրամ հատկացրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ 6 հայտնի երաժիշտների համար

Հայաստանի կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ի իր նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից Մշակույթի նախարարությանը 48,4 մլն դրամ հատկացնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ընդգրկված երաժիշտների 2018 թվականի գործունեության շարունակությունն ապահովելու նպատակով:

Որոշման նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:


Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված էՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում արտերկրից հրավիրված պղնձա-փողային գործիքների երաժիշտների 2018 թվականի գործունեության  շարունակականությունն ապահովելու հանգամանքով:

Նշենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական մակարդակը բարձրացնելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ավելի բարձր մակարդակով ներկայացնելու նպատակով՝սկսած 2013 թվականից, ֆիլհարմոնիկի կազմում ընդգրկվել են արտերկրից (Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Ռուսաստանի Դաշնություն) հրավիրված 6 պղնձա-փողային գործիքներ նվագող մեծ հեղինակություն ունեցող երաժիշտներ՝

Պաոլո Ռիցուտո՝ կոնցերտմայստեր, գալարափող (Իտալիա, Լա Սկալա թատրոնի ակադեմիա, Իսրայելի կամերային նվագախումբ),

Ջուզեպպե Չաբոկի՝ կոնցերտմայստեր, ֆագոտ (Իտալիա, Հռոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր ֆագոտահար),

Խուան Պարդո Խիլ՝  կոնցերտմայստեր, տրոմբոն (Իսպանիա, Խալիսկոյի

ֆիլհարմոնիկ նվագախումբ, Գվադալաhարայի սիմֆոնիկ նվագախումբ),

Արայիկ Ռուբինյան՝ կոնցերտմայստեր,տուբա (Գերմանիա, Բարսելոնայի սիմֆոնիկ նվագախումբ,  Եվրոպայի ֆիլհարմոնիկ նվագախումբ),

Ստանիսլավ Ավիկ՝ կոնցերտմայստեր, գալարափող (Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբ),

Կիրիլ Սոլդատով՝ կոնցերտմայստեր, շեփոր (Ռուսաստան, «Մոսկովյան վիրտուոզներ»):

Նախագծի ընդունմամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում կշարունակվի արտերկրից հրավիրված 6 երաժիշտների 2018 թ. գործունեությունը, որը կնպաստի նվագախմբի կայուն ստեղծագործական աշխատանքին, դասական կատարողական արվեստի զարգացմանը եւ միջազգային հանրահռչակմանը:


Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ մինչ այս ֆինանսավորումն իրականացրել է «Լույս» հիմնադրամը:

Նշվեց նաեւ, որ այս գումարը պետք է միայն 2018 թվականի համար, հաջորդ տարիների համար այլ աղբյուրներ կգտնվեն:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →