Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 

  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Արմեն Հայրապետյանը հանդիսատեսի դատին է ներկայացրել «Վերադարձ» ստեղծագործությունը

Երգիչ Արմեն Հայրապետյանը հանդիսատեսի դատին   է հանձնել «Վերադարձ» ստեղծագործությունը։

«Երգի հեղինակը Հասմիկ Բալեյանն է: Երբ նա անցած տարի այս երգը նվիրեց ինձ, ես ուղղակի սիրահարվեցի այս ստեղծագործությանն ու  միանգամից որոշեցի՝ այս երգը ոչ միայն պետք է գործիքավորել, այլեւ տեսահոլովակ նկարահանել:

Գործիքավորումն արել է Հայկ Նավասարդյանը, սակայն մտահղացումն ամբողջությամբ Արսեն Գրիգորյանինն է: Վարպետը, լսելով երգը, միանգամից առաջարկեց նման լուծում եւ օրեր շարունակ Հայկի հետ միասին աշխատելով, ստացան այն, ինչ հիմա ունենք: Դավիթ Թադեւոսյանն իր շեփորով, Լեւոն Խաչատրյանն իր դուդուկով, Դավիթ Խաչատրյանն ու Հայկ Եսայանն էլ իրենց ձայնով են նոր երանգ հաղորդել երգին։ Նշեմ նաև, որ այս ստեղագորությունն այսպես ասած՝  երկու գործիքավորում ունի․ գործիքավորման մյուս տարբերակի հեղինակը Տարոն Ավետիսյանն է։ Գործիքավորման այդ տարբերակը  ևս շատ գեղեցիկ է ու յուրօրինակ։ Առաջիկայում այն կներկայացնեմ հանրության դատին », - պատմեց Արմեն Հայրապետյանը։

Նա նշեց՝ այս  տեսահոլովակը նկարահանել  են  նույն այն  թիմը, որն աշխատել էր նախորդ՝   ՛՛Pazza Inter Amala՛՛ երգի  տեսահոլովակի վրա:

«Օպերատորներ Արսեն Կարապետյանի, Արթուր Ղազարյանի եւ Գեւորգ Առաքելյանի հետ մեկտեղ՝ այս տեղահոլովակի վրա աշխատել են նաեւ Էդուարդ Խաչատրյանն ու Ստեփան Մարտիրոսյանը, իսկ մոնտաժը կրկին արել է Կարեն Մելքոնյանը: Գունային լուծումների պատասխանատուն Գագիկ Մելքոնյանն է: Պետք է նշեմ, որ այդ գործում մեզ օգնել է նաեւ Նարեկ Ավանեսյանը:

Նկարահանումներ ենք կատարել Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում եւ իհարկե՝ Երեւանում: Ամիսներ շարունակ աշխատել ենք ու կարծում եմ ստացել ենք որակյալ երգ, որն ունի որակյալ տեսահոլովակ», - նշեց Արմեն Հայրապետյանը։

Երգիչը նշում է՝  երգի վերնագրի մասին երկար են մտածել՝ ջանալով ընտրել խորունկ, իմաստալից վերնագիր։

««Վերադարձ Հայաստան»,   «Իմ հայրենիք»,    «Վերադարձի երգը»․․․  այսպես շարունակ վենագրեր էինք մտածում, բայց կանգ առանք այս տարբերակի վրա եւ հիմա կարող եմ ասել, որ այս մեկ բառն արտահայտում է այն միտքը, ինչը երգի մեջ դրել է հեղինակը՝ Հասմիկ Բալեյանը, ինչ ես եմ ցանկացել ասել իմ երգելով եւ ինչ ցանկացել ենք հաղորդել տեսահոլովակի միջոցով: Մենք ուզում ենք, որ մեր բարեկամները ու,

 ընդհանրապես բոլոր հայերը վերադառնան ու միասին շենացնենք մեր հայրենիքը՝ յուրաքանչյուրս մեր տեղում, յուրաքանչյուրս մեր գործի մեջ», - եզրափակեց Արմեն Հայրապետյանը։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →