Այսօր՝
 
  • 18:01 – ԿԸՀ մամուլի հաղորդագրությունը 
  • 14:27 – Դավիթ Տոնոյանը Աֆղանստանում այցելել է հայ խաղաղապահների ծառայության վայրեր 
  • 14:06 – Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի միջամտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին. պարզաբանում 
  • 13:54 – Ուզում ենք ունենալ մեր երազած դատարանը. Ներդրումներ չեն կարող լինել, եթե չենք վստահում դատարաններին.ՀՀ նախագահ 
  • 13:21 – Գևորգ Կոստանյանը կմեկնի Հայաստանից. նա առաջարկ է ստացել 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«Վահագն» դհոլահարների համույթը հանդիսատեսի դատին է ներկայացրել «Պայքար» ստեղծագործությունը



Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդաց տան «Վահագն» դհոլահարների համույթը նոր ստեղծագործություն է հանձնել հանդիսատեսի դատին։  Ստեղծագործությունը  կոչվում է «Պայքար»։

EuroLur.com-ի հետ զրույցում «Վահագն» դհոլահարների համույթի գեղարվեստական  ղեկավար Վահագն Թորոսյանը նշեց՝  իր սաները տքնաջան  աշխատել են՝ ցանկալի արդյունքի  հասնելու համար։

«Ես ու իմ սաները մշտապես մտածում ենք նոր գաղափարների, նոր ռիթմերի ու   ստեղծագործությունների մասին։  Հաճախակի մասնակցում ենք համերգների  ու փառատոնների։ Որպես ուսուցիչ՝ ես ջանում եմ, որ իմ խումբը ավելի ճանաչելի դառնա, իմ սաները մեծ բեմահարթակներում հանդես գան», - ասաց Վահագն Թորոսյանը։

Հարցին՝  իսկ ինչո՞ւ ստեղծագործությունը   կոչվեց «Պայքար», Վահագն Թորոսյանը պատմեց՝ այն  ծնունդ է առել թավշյա հեղափոխության օրերին, և դրա մեջ կա հայ ժողովրդի  պայքարի շունչն  ու ոգին։ Վահագն Թորոսյանը պատմեց՝ ինքն ու իր սաները հեղափոխության  գաղափարական ջատագովներից են եղել, իսկ ինքը մշտապես մասնակցել է հանրահավաքներին ու գործադուլ է արել, ճանապարհ փակել՝ ավելի  լավ Հայաստան ունենալու երազանքը սրտում պահած։

Վահագն Թորոսյանը նշեց՝ ստեղծագործության հեղինակն ինքն է, բայց իրեն այս հարցում սաները շատ են աջակցել։

«Իմ աշակերտների ներդրումը մեծ է։ Ես տալիս եմ միտքն ու գաղափարը, բայց  ստեղծագործությունը ճիշտ կատարելը, հանդիսատեսին ներկայացնելը հե՛նց նրանցից է  կախված։ Ընդգծեմ, որ իմ սաներից ոմանք արդեն զինվորական ծառայության են մեկնել, այսինքն՝ նրանցից շատերը երկար տարիներ հաճախել են «Վահագն» դհոլահարների համույթ։ Ես շատ ուրախ եմ, որ ծնողները և երեխաները վստահում են ինձ, գնահատում  իմ աշխատանքը։ Անշուշտ, դա պարտավորեցնող է, և  ես ջանում եմ ամեն անգամ մի նոր բան սովորեցնել իմ սաներին, հղկել ու թրծել նրանց, բացահայտել  նրանցից յուրաքանչյուրի  ստեղծագործական կարողություններն ու ունակությունները։ 


2018 թ․ հուլիսի 16-23-ը  ես սաներիս մետ միասին մեկնեցի Քոբուլեթի։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այնտեղ  մասնակցելով "Звезды Черного моря" փառատոնին՝ իմ սաներն  արժանացան Գրան պրի մրցանակի։  Լիահույս  եմ, որ առաջիկայում ևս  իմ սաները  կմասնակցեն  համերգների ու փառատոնների և  նոր նվաճումներ կունենան։ Իմ սաների հաղթանակն իմ հաղթանակն է», -  եզրափակեց Վահագն Թորոսյանը։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →