Այսօր՝
 
  • 20:50 – «Առատաձեռն» եւս մեկ մարզպետ․ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պագեւատրել է աշխատավարձի 104.5%-ի չափով 
  • 17:03 – Ազգային ժողովի 5 օրերի աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում առողջացման միտումներ են նկատվում. Գևորգ Պետրոսյան 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
  • 14:02 – Աֆղանական թալիբները հրաժարվել են հանդիպել ամերիկյան դիվանագետի հետ 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Սիսիանցի փոքրիկները գրավեցին երևանցի հանդիսատեսին


Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ  «Տարբեր ազգերի երգեր և պարեր» հանրապետական փառատոնը։  Փառատոնին մասնակցում  էր նաև Սիսիանի  «Արմ դանս» պարային համույթը։


EuroLur.com-ի հետ զրույցում «Արմ դանս»  պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արմինե Սագսյանն ընդգծեց․  ««Տարբեր ազգերի երգեր և պարեր» հանրապետական փառատոնն ամենամյա է, և մեր խումբն ամեն տարի մասնակցում է դրան։  Ընդգծեմ, որ յուրաքանչյուր տարի  ունեցել ենք հաղթանակներ, մեդալներ, մրցանակներ, ինչպես այսօր։ Բոլոր երեխաները ստացան պատվոգրեր, իսկ խմբի ղեավարը պատվոգիր և մեդալ։

Ունեմ աշակերտ, որն ընդամենը մեկ ամիս է, ինչ  հաճախում է պարի և այսօր մասնակցել է միջոցառմանը: Պարի են հաճախում ոչ միայն սիսիանցիները, այլև հարակից գուղերի երեխաները։ Կոնկրետ այս միջոցառմանը մասնակցել է իմ սաներից 19-ը, սակայն այս պահի դրությամբ ունեմ 50 սան: Առաջիկայում ունենք հրավեր Էջմիածին քաղաքից, և հավանականությունը մեծ է, որ այդ փառատոնին էլ կմասնակցենք», -  նշեց Արմինե Սարգսյանը։

EuroLur.com-ի թղթակցի հետ զրույցում 10-ամյա Էմմա Խաչատրյանը նշեց՝ 1,5 տարի է, ինչ հաճախում է  պարի,  բայց արդեն հասցրել է բազմաթիվ մրցույթների, փառատոնների մասնակցել, ավելին՝ մրցանակներ ունի, իսկ վերջերս էջմիածնում կայացած մրցույթի ընթացքում գավաթակիր է դարձել։

«Ես շատ եմ սիրում պարել։ Տանն ազատ  ժամանակ միացնում եմ երաժշտությունն ու պարում։ Սիրով եմ պարի հաճախում, պարուսույցիս շատ եմ սիրում։ Հույս ունեմ՝ առաջիկայում էլ նոր փառատոնների կմասնակցենք», -  ասաց Էմման՝ հավելելով՝  հատկապես մրցույթներից ու փառատոններից առաջ ավելի շատ է պարապում, որպեսզի լավ հանդես գա։


Ծնողներից Սոնա  Բաբայանն ընդգծեց՝  ուրախ է, որ իր  դուստրը հենց Արմինե Սարգսյանի սանն է։

«Երեխան սիրով է հաճախում պարի, արդեն որոշակի արդյունքներ ունի, սիրում է իր պարուսույցին, իսկ նա չափազանց ուշադիր է երեխաներից յուրաքանչյուրի նկատմամբ։ Ընկեր Արմինեն, իսկապես, ոչ միայն լավ մասնագետ է, այլև  շատ  ուշադիր ու սրտացավ է երեխաների նկատմամբ․ կարծում եմ այս ամենը շատ կարևոր է», -  ասաց Սոնա Բաբայանը։

«Արմ դանս» պարային համույթի սաներից շատերն էլ նշեցին՝ երբ մեծանան, պարուսույց են դառնալու։

ՏԵՍԱՆՅՈՒԹՆ՝ այստեղ։


скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →